«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Չինաստանի Ցինհայ նահանգում շուրջ 600 կմ տարածքի վրա կառուցվել է արևային հսկայական կայան։ Արևային վահանակները նվազեցնում են քամու ուժգնությունն ու հողից խոնավության գոլորշացումը՝ նպաստելով բուսականության վերականգնմանը։
Արդյունքում խոտածածկույթի բերքատվությունը հասել է մինչև 2,6 տոննայի՝ մեկ հեկտարի հաշվով, ինչը բավարար է շուրջ 100 հազար ոչխար կերակրելու համար։ Սակայն փարթամ աճած խոտը շուտով նոր խնդիր է առաջացրել․ այն սկսել է ստվերել արևային վահանակները և մեծացնել հրդեհների վտանգը։ Լուծումը գտնվել է բնության օգնությամբ՝ գործարկվել է այսպես կոչված «արևային ոչխարների» ծրագիրը։
Հունիսից մինչև հոկտեմբեր հովիվներին թույլատրվում է անվճար արածեցնել հոտերը արևային վահանակների շարքերի միջև։ Ոչխարները բնական ճանապարհով վերահսկում են խոտի բարձրությունը, իսկ նրանց արտաթորանքը պարարտացնում է հողը։
Այսպիսով, նույն տարածքում համատեղվել են արևային էներգիայի արտադրությունը, արոտային անասնապահությունը և հողային էկոհամակարգի վերականգնումը»։
