Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ



Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը։



Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,


-Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ,

-Շենգավիթում`օգոստոսի 5-6-ը և 9-ին,

-Նոր Նորքում՝ օգոստոսի 5-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ օգոստոսի 5-6-ը և 8-9-ը

-Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

-Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment