Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Գերմանիայի Շաֆհայմ քաղաքում անցկացված Legend’s Race 2026 կարտինգի մրցույթում հաղթել է անհատական մրցավազքում, հայտնել է ջութակահարը Facebook-ի իր էջում։ Նա նաև թիմային մրցավազքում իր թիմի կազմում գրավել է առաջին տեղը։
Ըստ Orer.eu-ի՝ ջութակահարի վաղեմի հոբբիներից մեկը մեքենաներն են և ավտոմոբիլային սպորտը։ Նշվում է, որ նա իր հայրիկի ազդեցությամբ պատանի հասակից զբաղվում է մեքենաների էքստրեմալ մրցավազքով։ Նա hոր հետ նախկինում մասնակցել է ավտոմոբիլային մրցավազքի եւ իրենց թիմի անունն էր «Արմենիա»։
Խաչատրյանը Գերմանիայում պարբերաբար մասնակցել է սիրողական մրցումների։
