
Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Գերմանիայի Շաֆհայմ քաղաքում անցկացված «Legend’s Race 2026» մրցույթում նվաճել է առաջին մրցանակն անհատական մրցավազքում և առաջին մրցանակն իր թիմի հետ թիմային մրցավազքում։ Այս մասին տեղեկանում ենք Սերգեյ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։
Ջութակահարի վաղմեի հոբբիներից մեկը մեքենաներն են և ավտոմոբիլային սպորտը, և, իր հայրիկի ազդեցությամբ, պատանի հասակից զբաղվում է մեքենաների էքստրեմալ մրցավազքով։