
Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված՝ տրոլեյբուսային Տ5 երթուղին օգոստոսի 14-ից կվերադառնա իր հիմնական երթուղուն։
Կիևյան կամուրջը երթևեկության համար փակվել էր հունիսի 17-ից։ Նախապես հայտարարվել էր, որ այն կբացվի օգոստոսի 29-ին, սակայն ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ կամուրջը երթևեկության համար կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ։