Սլովակիայում ծայրահեղական նյութեր պահելու մեջ մեղադրվում է Ադոլֆ Հիտլերին ֆիզիկական նմանություն ունեցող Ուկրաինայի քաղաքացի, հաղորդում է սլովակյան Marker պորտալը։
«Մեղադրյալ Ուկրաինայի քաղաքացին փետրվարին Սլովակիայի սահմանը հատելիս իր մեջքի պայուսակում և իր մոտ կրում էր նացիստական գաղափարախոսությանը վերաբերող ծայրահեղական խորհրդանիշներ», — չորեքշաբթի օրը հաղորդել է հրատարակությունը։
Ոստիկանության տվյալներով՝ ուկրաինացին կրում էր նացիստական արծվի պատկերով կրծքանշան՝ ճանկերում սվաստիկա բռնած, և Երկաթե խաչի մեդալ՝ կենտրոնում ՍՍ խորհրդանիշով։
«Դատելով մեկ այլ լուսանկարից (տրամադրված ոստիկանության կողմից — խմբ.), տղամարդու արտաքինը հստակ նման էր գերմանացի բռնապետ Ադոլֆ Հիտլերին», — նշվում է հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ուկրաինացին մեղադրվում է հիմնարար իրավունքներն ու ազատությունները ճնշելուն ուղղված շարժման նկատմամբ համակրանք արտահայտելու և ծայրահեղական նյութեր պահելու մեջ։ Եթե մեղավոր ճանաչվի, նրան կարող է սպառնալ մինչև երեք տարվա ազատազրկում։