ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական կոշտ հայտարարությունն է արել Իրանի դեմ՝ պնդելով, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հակամարտության ընթացքում Իսլամական Հանրապետությունը ծանր պարտություն է կրել։
Թրամփը հայտարարել է, որ Իրանում, իր պնդմամբ, «չեն մնացել ո՛չ նավատորմ, ո՛չ էլ օդուժ», երկիրը չի կարողանում վճարել իր զինվորականներին, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «պարտվել է և փախչում է»։
ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ Իրանի ղեկավարությունը «լավագույն դեպքում անորոշության մեջ է», իսկ Թեհրանին, ըստ նրա, մնացել են միայն «կեղծ լուրերն ու 300% գնաճը»։
Իր հայտարարության ավարտին Թրամփը գրել է՝ «Փառք Ալլահին»։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ և զգուշացրել է, որ պատրաստ է հարվածել Իրանին, եթե փորձ արվի փոխել իրավիճակը նեղուցում։