Իրատեսական է, որ այդ դաշինքին կարող է միանալ Ադրբեջանը․ թուրքագետ

Իրատեսական է, որ այդ դաշինքին կարող է միանալ Ադրբեջանը․ թուրքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը Մեքքայում ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Կողմերը նախատեսում են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը, համակարգել ջանքերը տարածաշրջանային ճգնաժամերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է թուրքագետ Նելլի Մինասյան։

-Ռազմական դաշինքը որքանո՞վ է փոխելու Մերձավոր Արևելքի ուժերի հարաբերակցությունը։ Ի՞նչ հեռանկարներ ունի։

-Դաշինքը ինքը ունի պոտենցիալ։ Ըստ էության, 3 երկրներից յուրաքանչյուրը դաշինքի մեջ ներդրել է ինչ-որ կարևորագույն մի բաղադրիչ։ Այսինքն՝ որոշակի ներուժ ունի այս դաշինքը, բայց դրա հետագա գործունեությունը, ավելի շուտ՝ արդյունավետությունը, կախված կլինի մի քանի հանգամանքներից։ Առաջին հերթին՝ թե տարածաշրջանային ինչպիսի դասավորումներ ու զարգացումներ կլինեն, 2-րդ-ը՝ խոշոր տերությունների դիրքորոշումը արդեն։

-Ո՞րն է, Ձեր գնահատմամբ, այս դաշինքի գլխավոր նպատակը՝ իրական ռազմական սպառնալիքներին դիմակայե՞լը, թե՞ տարածաշրջանում նոր ուժային կենտրոն ձևավորելը։

-Դաշինքի նպատակը մի փոքր անհասկանալի է, որովհետև, սովորաբար ռազմական դաշինքներ կնքվում են ընդդեմ որևէ պետության կամ որևէ դաշինքի։ Մենք լսում ենք՝ հայտարարում են, որ սա ոչ մեկի դեմ ուղղված չէ։ Իրանի տարբերակը քննարկվեց, բայց թուրքական կողմից հայտարարեցին, որ Իրանի դեմ չէ։ Իսրայելի տարբերակը քննարկվեց, հայտարարեցին, որ Իսրայելի դեմ չէ։ Այսինքն՝ ինչ-որ անհասկանալի  պլատֆորմ է ձևավորվում այս տեսանկյունից։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, դաշինքի նպատակը, Իսրայելն է։ Բայց այստեղ էլ կա խնդիր, որովհետև Թուրքիան առավել ևս շատ լավ գիտակցում է, որ Իսրայելի հետ գործ ունենալ՝ դա կնշանակի շատ մեծ առումով գործ ունենալ Միացյալ Նահանգների հետ։Այնպես որ հստակ չէ և , և վերջին հարցազրույցներից մեկում նշել էի, որ չեմ զարմանա, որ վերջում դա Էրդողանի համար դառնա ներքաղաքական պայքարի ընտրություններից առաջ օգտագործվող մեխանիզմ։

-Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ հիմա միանում է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ ռազմական դաշինքին․ սա Անկարայի կողմից ՆԱՏՕ-ից անկախ սեփական անվտանգության համակարգ ստեղծելու փո՞րձ է։

-Տեսականորեն կարող ենք համարել, բայց երբ սկսում ենք դետալները քննարկել, դրանք լրիվ տարբեր, անհամատեղելի, անգամ միմյանց հետ անհամեմատելի դետալների մասին է խոսքը։ Քանի որ մյուս 2 պետությունները, Սաուդյան Արաբիան ռազմական ոլորտում ընդհանրապես որևէ առավելություն չունի, իսկ Պակիստանը ունի մի առավելությունի՝ իր միջուկային զենքն է, որը, բնականաբար, առանց խոշոր տերությունների համաձայնության, այս դեպքում Միացյալ Նահանգների, հազիվ թե ինքը կարողանա անգամ տեխնոլոգիաներ փոխանցել ինչ-որ պետության։ Այստեղ ինչ-որ առումով է մի փոքր անհասկանալի համակարգ էր ձևավորում։

-Այս դաշինքը որքանո՞վ կարող է փոխել Թուրքիայի դերակատարությունը Մերձավոր Արևելքում և հնարավոր համարում եք, որ Ադրբեջանն էլ սրա մաս կազմի։

-Այո՛, լրիվ իրատեսական է, որ է Ադրբեջանը կարող է միանալ այդ դաշինքին։ Ես ընդհանրապես է կնշեի, որ փաստացի կարելի է ընկալել, որ Ադրբեջանը դաշինքի անդամ է, քանի որ ռազմական ոլորտում Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցությունը այնքան սերտ է, որ  այդ ինտեգրացիոն գործընթացները ընթանում են, որ այստեղ բաժանումը մի տեսակ իրատեսական չէր լինի։ Ֆորմալ, այո, հնարավոր է եթե կառույցը զարգանա հետագայում, արդեն ինչ-որ հստակ խնդիրներ եթե մենք դիտարկենք, ես կարծում եմ հավանական է դիտարկել Ադրբեջանի միացումը։  Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի դերին, տեսեք, Մերձավոր Արևելքը ինքը շատ բազմաշերտ է, և Թուրքիան շատ տարիներ է, հատկապես վերջին տասնամյակում փորձում է այստեղ դիրքավորվել։ Քանի որ, եթե Թուրքիան ուզում է դառնալ գերտերություն, խոշոր խաղացող, առանց Մերձավոր Արևելքի ուղղակի հնարավոր չէ։ Բացի այդ, Մերձավոր Արևելքը և՛ ռազմավարական, և՛ ռեսուրսների, լոգիստիկ առումով է կարևոր, և՛ նաև իսլամի տեսանկյունից։ Այնպես որ սա ինչ-որ տեղ, այո, կարելի է դիտարկել, որ Թուրքիային ցանկանում է ակտիվացնել իր քաղաքականությունը։ Բայց մյուս կողմից, Թուրքիան չունի այդպիսի ռեսուրսներ, որ Մերձավոր Արևելքը, թեկուզ ինչ-որ մի հատված, կարողանա ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության տակ։ Այսօր կա Սիրիայի օրինակը, բայց անգամ Սիրիայում է սահմանափակ։ Կա Իրաքի օրինակը, որը էլի սահմանափակը է ու Թուրքիան իր, ուժերի շատ մեծ լարումով հասել այդ ամենին։ Թուրքիայի  կողմից ավելի շատ փորձ է արվում իր ռազմական բաղադրիչը արտահանել։ Բայց այսօրվա աշխարհում միայն ռազմական բաղադրիչով հնարավոր չէ, առավել ևս, երբ ռազմական բաղադրիչը նույնպես ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների ու այլևս հին բաղադրիչը ուղղակի գոյություն չունի։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment