ՌԴ-ն պատրաստ է փոխանակել Ռուսաստանում դատապարտված 224 ուկրաինացու․ Լանտրատովա

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր տարածքում տարբեր հոդվածներով դատապարտված 224 Ուկրաինայի քաղաքացու՝ նրանց փոխանակելով Կիևի կողմից պահվող ռուսաստանցիների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ…

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր տարածքում տարբեր հոդվածներով դատապարտված 224 Ուկրաինայի քաղաքացու՝ նրանց փոխանակելով Կիևի կողմից պահվող ռուսաստանցիների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ մարդու իրավունքների հարցերով լիազոր Յանա Լանտրատովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը համաձայնեցրել է 224 անձից բաղկացած ցուցակը և պատրաստ է նրանց փոխանցել «նույնիսկ վաղը առավոտյան»՝ իր քաղաքացիներին վերադարձնելու համար։

Լանտրատովան պնդել է, որ Կիևը հրաժարվում է ընդունել իր քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը պարբերաբար Ուկրաինային է փոխանցում այն անձանց ցուցակները, որոնց ցանկանում է վերադարձնել։

Ռուսաստանցի օմբուդսմենի հայտարարության համաձայն՝ խոսքը նաև այն անձանց մասին է, որոնք պահվում են ուկրաինական կողմում 2014 և 2022 թվականներից։

Leave a Comment