Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի, իսկ կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված՝ Տ5 տրոլեյբուսային երթուղին ևս կվերադառնա իր հիմնական երթուղուն։