Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը oգոստոսի 12-ին Telegram Messenger Inc.-ին ենթարկել է վարչական պատասխանատվության և նշանակել 7 մլն ռուբլու չափով տուգանք, հայտնել է մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությունը։
Ընկերությունը մեղավոր է ճանաչվել ՌԴ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության 13,41-րդ հոդվածի 4-րդ մասով (արգելված տեղեկատվությունը կրկնակի չհեռացնելը)։ Բացի այդ, դատարանը երկու որոշում է կայացրել ընկերությանը նույն հոդվածի 2-րդ մասով (արգելված տեղեկատվությունը չհեռացնելը) պատասխանատվության ենթարկելու մասին՝ յուրաքանչյուր խախտման համար նշանակելով 3,8 մլն ռուբլի տուգանք։
Telegram-ին նշանակված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 14,6 մլն ռուբլի։
Հունիսին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը Telegram Messenger Inc.-ին տուգանել էր 3,5 մլն ռուբլով՝ սոցիալական ցանցի սեփականատիրոջ պարտականությունները չկատարելու համար։
Մայիսի վերջին դատարանը ընկերությանը տուգանել էր նաև 7 մլն ռուբլով՝ հարթակից ծայրահեղական բովանդակությունը չհեռացնելու համար։
Կարդացեք նաև՝
Պավել Դուրովի նկատմամբ ահաբեկչության գործով հայտարարվել է միջազգային հետախուզում․ ԶԼՄ
