Ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը Հայաստանի տնտեսության վրա․ Քոչարյանը՝ Ֆարմանյանին 

12 Օգոստոսի, 2026

 

«Քննարկումների ժամանակ խոսվեց պետական պարտքի հետ կապված դրա խնդիրների մասին։ Շատ քննարկում եղավ, ու «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը նաև, որպես լավ ցուցանիշ, նշեց 2017 թվականի տվյալները և ՀՆԱ-ի հետ ներկայիս տոկոսային հարաբերակցությունը պետական պարտքի հետ կապված։

Ուղղակի, զուտ որպես հիշեցում՝ 1999 թվականին պետական արտաքին պարտքը եղել է շուրջ 50%, 2007-ին դա դարձել է 12%»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Այնուհետև պատգամավորը հարց ուղղեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանին այն մասին, թե Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսության վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment