Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար. Իշխան Սաղաթելյան

Այս իշխանության էության ու բնույթի մասին բոլոր գնահատականները շարունակում են մնալ ուժի մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորի խոսքով՝ գործող իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար։

«Այս նոր խորհրդարանում, այս իշխանության գոյության պայմաններում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլև օրեցօր ավելանում են, հետևաբար, իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում»,- նշել է Սաղաթելյանը։

Անդրադառնալով «Թրամփի ուղուն»՝ ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է, որ այն պարզ և սովորական ճանապարհ չէ, ինչպես Սևան-Երևան մայրուղին կամ Հյուսիս-հարավը։

«Սա մի ճանապարհ է, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունն ունի սահմանափակումներ, մի ճանապարհ է, որը պարզ ավտոմոբիլային ճանապարհ չի, այստեղով անցնելու են տարբեր ենթակառուցվածքներ, որը ղեկավարվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից, որի բաժնետոմսերի մեծ մասն Ամերիկայի ձեռքում է»,- ասել է Սաղաթելյանը։

Leave a Comment