
«Դա ճանապարհ է, դա միջանցք չէ, և կարծում եմ, որ մեր խոսույթներում դա պետք է անվանվի ճանապարհ»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծին, դրա վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Դուք չեք համարո՞ւմ, որ մեր պետությունը Ադրբեջանին միջանցք է տվել, ինչպես պնդում են ձեր գործընկերները»,- հետաքրքրվել է լրագրողը։ «Մենք համարում ենք, որ դա ճանապարհ է և համարում ենք, որ երբեք ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի և չի ունենալու»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։