Թուրքիայում հայկական եկեղեցի է վերականգնվում

Թուրքիայի հարավում՝ Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում, վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:Եկեղեցին զգալիորեն վնասվել էր 2023 թվականի փետրվարի…

Թուրքիայի հարավում՝ Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում, վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Եկեղեցին զգալիորեն վնասվել էր 2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Այն կառուցվել է 1876 թվականին և ունի շուրջ 150 տարվա պատմություն։

«Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշի խոսքով՝ վերականգնման աշխատանքները կիրականացվեն պետության կողմից տրամադրված 5 մլն թուրքական լիրա՝ մոտ 105 հազար դոլար աջակցությամբ։

Երկրաշարժի հետևանքով վնասվել էր նաև եկեղեցու խորանի հատվածը։

Վերականգնման աշխատանքների ընթացքում նախատեսվում է նորոգել եկեղեցու տանիքը, վերականգնել հատակը, լուծել ջրահեռացման խնդիրը, վերակառուցել խորանները և վերականգնել վնասված պատերի արտաքին տեսքը։

Կվերականգնվեն նաև եկեղեցուն կից կառույցներն ու խանութները, որոնք եկեղեցու եկամտի աղբյուրն են։

Leave a Comment