Հարցին՝ ինչո՞ւ 2020-ին Նիկոլը, խոսելով նոր Սահմանադրության մասին, չէր խոսում Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելու անհրաժեշտության մասին, ՔՊ-ական «Եղոն» պատասխանել է՝ ասելով, թե դրա պատճառն այն էր, որ տարօրինակ կլիներ, եթե 2020-ի փետրվարին Նիկոլն ասեր՝ տեքստը պետք է լինի այսպիսին և այնպիսին:
Եղոյան Արմանի կռուտիտը խիստ անհամոզիչ է ստացվել. Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին խոսք չի գնացել, քանի որ այդ մասին այն ժամանակ Իլհամը դեռ ծպտուն չէր հանել, այն ժամանակ Հայաստանը դեռ պարտության չէր մատնվել, այն ժամանակ Նիկոլն իրեն ուժեղ տղու տեղ էր դրել:
Գուցե նոր Սահմանադրություն ունենալու գաղափարն ի սկզբանե կապված չի եղել Ադրբեջանի հետ, սակայն դրա տեքստի ներկայիս բովանդակության կերտման գործում ուղիղ մասնակցություն ունի Ադրբեջանը, որը խաղաղության նախապայման է համարում իր ուզած տարբերակի ընդունումը՝ սպառնալով կտրել Նիկոլի ականջները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: