Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման ծրագրերը սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին օգոստոսի 12-ին Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների…
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման ծրագրերը սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին օգոստոսի 12-ին Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում աճում է հակամարտությունների ներուժը, ինչպես նաև մեծանում է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը։
«Այստեղ տեղակայվում և նախատեսվում է տեղակայել սպառազինության նոր համակարգեր, որոնք սպառնալիքներ են ստեղծում նաև մեր երկրի համար»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ լարվածությունն աճում է ոչ միայն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այլև հարակից Արկտիկայում։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ ներկայիս անկայուն պայմաններում Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի՝ ASEAN-ի համագործակցությունը կարևոր կայունացնող գործոն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։