Վլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»

Վլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»

Սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը կարիերան կշարունակի թուրքական «Բեշիկթաշում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

26-ամյա ֆուտբոլիստը, ով այս ամառ «Յուվենտուսից» հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ստամբուլյան ակումբի հետ՝ եռամյա պայմանագրի շուրջ և առաջիկա 48 ժամվա ընթացքում կժամանի Ստամբուլ:

Ըստ Նիկոլո Սկիրայի տվյալների՝ Վլահովիչի աշխատավարձը կազմելու է տարեկան մոտ 8 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ, ինչպես նաև տրանսֆերային խոշոր պարգևավճար:

Հիշեցնենք, որ նրանով հետաքրքրված էր նաև «Բարսելոնան», իսկ «Յուվենտուսը» նախկինում առաջարկել էր երկարաձգել պայմանագիրը տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն կողմերը համաձայնության չէին եկել:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment