ՔԿՀ-ներում պատիժ կրողների թիվն առաջին անգամ գերազանցել է կալանավորվածներին․ Ջուլհակյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է  կալանքի կիրառման և այլընտրանքային խափանման միջոցների հարցին։Նրա…

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է  կալանքի կիրառման և այլընտրանքային խափանման միջոցների հարցին։

Նրա խոսքով՝ Հայաստանում այս ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա։

«Այո՛, այլընտրանքային խափանման միջոցներ են արդեն նախատեսված։ Դա նախատեսել ենք մե՛նք՝ մեր ընդունած Քրեական դատավարության նոր օրենսգրքով»,- ասել է Ջուլհակյանը։

Նա նշել է, որ իշխանության ներկայացուցիչները տարիներ շարունակ դժգոհություն են հայտնել քննչական մարմիններին և դատախազությանը՝ այլընտրանքային խափանման միջոցները բավարար չափով չկիրառելու համար։

Ջուլհակյանի խոսքով՝ այս տարի առաջին անգամ արձանագրվել է դրական փոփոխություն ՔԿՀ-ների վիճակագրությունում։

«Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը։ Նախքան դա մեզ մոտ վիճակագրությունն այլ էր։ Հիմա մեզ հաջողվել է այդ վատ վիճակագրությունը փոխել»,- հայտարարել է նա։

Միաժամանակ Ջուլհակյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն։

Leave a Comment