Կոնջորյան Հայկոն, փաստորեն, չի հասկացել՝ որն է բուն խնդիրը



Կոնջորյան Հայկոն ԱԺ ամբիոնից փորձել է ապացուցել, թե  նոր Սահմանադրության թեման իրենք Իլհամի պահանջով չէ, որ առաջ են մղել. մտել է  «Primeminister.am» կայք ու ընթերցել 2020-ի հուլիսի 5-ի Նիկոլի շնորհավոական ուղերձը, որտեղ, մասնավորապես, Աննայի մարդը խոսել էր նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին՝ հիմված քաղաքացիների կամքի վրա: Ահա հենց այս վերջին հատվածն էլ Հայկոն շահարկել է՝ ապացուցելու, թե իբր նոր Սահմանադրություն ընդունելու իրենց «զածեյան» պայմանավորված չէ Իլհամի թելադրանքով:
 
Հայկոն, փաստորեն, տհաս է. նա դեռ չի հասկացել, որ Սահմանադրության հետ կապված հիմնախնդիրը դրա հին կամ նոր լինելը չէ. խնդիրը Անկախության հռչակագրին հղում անելուց հրաժարվելն է, խնդիրը 3-րդ հանրապետության ավարտն է, որը Իլհամի ուղիղ պահանջն է. կա՞ մեկը, ով չի լսում Ադրբեջանից հնչող պահանջները՝ ուղղված Հայաստանին, կա՞ մեկը, ով չի լսել, թե ուլտիմատիվ տոնով Բաքուն ինչպես է Նիկոլից պահանջում հանել Անկախության հռչակագրին հղումը:
 
Եթե ուղղակի գործ ունենայինք նոր Սահմանադրության հետ՝ թեկուզ մշակված ՔՊ-ի կողմից, որը չէր ձեռնահարի Անկախության հռչակագրին առնչվող հատվածը, ապա խնդիրը չէր կրի գոյութենական բնույթ: Մինչդեռ ներկայիս իրավիճակում, երբ ակնհայտորեն հայկոներն Իլհամի կամքն են կատարում՝ փորձելով դա ժխտել, ակնհայտ է դառնում, որ ընդդիմության կողմից հնչող անհանգստությունը միանգամայն հիմնավոր է, իսկ ՔՊ-ականներն իզուր են հետույք պատռում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment