Եթե հիմա որևէ մեկը վերաքննիչ բողոք ներկայացնի՝ առաջին դատական նիստը կնշանակվի 2028-ի նոյեմբերին․ Վարդևանյան

12 Օգոստոսի, 2026

«Եթե չկա արդարություն, եթե չկա արդարադատություն, եկեք համաձայնվենք, որ ուրեմն չկա ոչինչ։ Նախքան կոնկրետ խնդիրներին անդրադառնալը և լուծումներ առաջարկելը՝ լսեցի մի քանի միտք, ընդհուպ մինչև, փաստորեն, մեր կրծքանշանին վերաբերող, և համեմատականը տարվում էր քարտեզի հետ:

Գործընկերնե՛ր, Արարատ սարի վերաբերյալ… մի հատ քարտեզից մի քիչ, խնդրում եմ, վերև նայեք: Շնորհակալ եմ: Տեսա՞ք Արարատ սարը, շնորհակալ եմ: Այն համայն հայության սիմվոլն է, մի՛ կռվեք Արարատ սարի հետ: Սա մեր բիբլիական, պատմական, արժեքային սարն է, այդտեղ վեճ չկա: Ի դեպ, մի՛ անհանգստացեք, դրա համար դա եկեք չվկայակոչենք»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment