«Բանտը սանատորիա չէ»․ Չալաբյանի կինը՝ նրա առողջական խնդիրների և կալանքի պայմանների մասին

Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, հայտնել է, որ ամուսինը կալանքի տակ է գտնվում արդեն 50 օր, իսկ նրա հետ շփման հնարավորությունը սահմանափակված է։Ադամյանի խոսքով՝ Չալաբյանը սրտաբանական խնդիրնե�…

Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, հայտնել է, որ ամուսինը կալանքի տակ է գտնվում արդեն 50 օր, իսկ նրա հետ շփման հնարավորությունը սահմանափակված է։

Ադամյանի խոսքով՝ Չալաբյանը սրտաբանական խնդիրներ ունի և մշտական բժշկական հսկողության կարիք է զգում։

«Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չունենք, բայց ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի, անալիզներ հանձնի։ Բանտը իր համար վերջին սանատորիան չէ»,- ասել է նա։

Չալաբյանի կինը նաև ներկայացրել է կալանքի պայմանները՝ նշելով, որ մոտ 12 քառակուսի մետր տարածքում պահվում է 4 մարդ, իսկ նրանց օրական ընդամենը մեկ ժամ է տրվում տարածքից դուրս գալու համար։

«Ցանկացած մարդու համար, որպեսզի պայմանները պատկերացնեք, ասեմ՝ 12 ք/մ տարածքում գտնվում է 4 հոգի։ Իրենք ընդամենը 1 ժամ ունեն, որ կարող են այդտեղից դուրս գալ»,- նշել է Ադամյանը։

Միաժամանակ այսօր՝ օգոստոսի 12-ին, «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորումը Երևանում՝ Սարյանի պուրակում, հանրային միջոցառում է անցկացնում՝ ի աջակցություն ձերբակալված Ավետիք Չալաբյանի և, իրենց ձևակերպմամբ, մյուս քաղբանտարկյալների։

Միջոցառման շրջանակում նախատեսված են իրավապաշտպանների և հասարակական գործիչների ելույթներ, «Կապկպված խոսափող» թեմատիկ ինստալյացիա, Չալաբյանի մեջբերումներով պաստառների ցուցահանդես և «Նամակ Ավետիքին» ակցիա։

Հիշեցնենք՝ հունիսի 24-ին Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր Հայաստանի քաղաքացիների ընտրություններում կամարտահայտությունը խոչընդոտելու փորձի մեղադրանքով։

Leave a Comment