Ժողովուրդը ձեզ ձայն չի տվել, չի լիազորել փոխելու Սահմանադրությունը․ Աննա Գրիգորյան

12 Օգոստոսի, 2026

«Երեկվանից քննարկման առանցքում Սահմանադրության հարցն է. նոր Սահմանադրություն, որը ես արդարացիորեն կոչել եմ «ալիևյան Սահմանադրություն», բայց որը հակազդեցություն է առաջացնում իշխող քաղաքական մեծամասնության կողմից։ Չնայած ես գոհունակությամբ պետք է ասեմ, որ ամեն անգամ այդ բառապաշարն օգտագործելով, նույն տերմինոլոգիան օգտագործելով՝ միայն օգնում եք, որպեսզի այդ մեսիջինգը հասնի մեր ժողովրդին, և ժողովուրդը հստակ պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը։

Առհասարակ, Հայաստանում և Հայաստանից դուրս չկա որևէ միամիտ մարդ, ով կարծի, որ այս Սահմանադրության մասին քննարկումները Հայաստանում ծնված օրակարգ են»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment