Իրազեկում Կոտայքի մարզի բնակչությանը. կփորձարկվեն էլեկտրական շչակներ – Նորություններ 12.08.2026

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում իրականացվելու են ազդարարման համակարգերի տեխնիկական ստուգման աշխատանքներ:

Մասնավորապես, էլեկտրական շչակներ են գործարկվելու Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր բնակավայրերում, ինչպես նաև Արզնի համայնքում:

Հորդորում ենք բնակչությանը չանհանգստանալ և չմատնվել խուճապի. շչակների միացումն ունի փորձնական-պլանային բնույթ և իրականացվում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շրջանակում՝ համակարգերի սարքինությունը ստուգելու նպատակով:

 

Leave a Comment