Փրկարարները հայտնաբերել են Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին մոլորված 12 քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի մասին ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է օգոստոսի 11-ին՝ ժամը 22:32-ին։
Տուժածների մասին չի հաղորդվել։
