Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հրդեհ է բռնկվել ինդոնեզական Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա։ Նավում գտնվող բոլոր 144 մարդիկ փրկվել են, հայտնել է Jakarta Globe թերթը։

Իշխանությունների տվյալներով՝ լաստանավը հրդեհվել է չորեքշաբթի առավոտյան, երբ մտել է Լոմբոկի նեղուց։ Որոնողափրկարարական ծառայությունը հրդեհի մասին տեղեկություն է ստացել մոտ կես ժամ անց և անմիջապես դեպքի վայր է ուղարկել փրկարարական նավ և փչովի նավակ։ Գործողությանը մասնակցել է նաև մեկ այլ լաստանավ, որը հայտնվել էր պատահարի վայրի հարևանությամբ։

Նավի վրա հրդեհի պատճառի մասին չի հաղորդվում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment