Ռուսաստանը համարժեք քայլերի կդիմի, եթե արևմտյան երկրները փորձեն գրավել ռուսական առևտրային նավերը։ Այս մասին օգոստոսի 12-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հետևելով Խաղաղօվկիանոսյան…
Ռուսաստանը համարժեք քայլերի կդիմի, եթե արևմտյան երկրները փորձեն գրավել ռուսական առևտրային նավերը։ Այս մասին օգոստոսի 12-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հետևելով Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների եզրափակիչ փուլին։
«Մենք ստիպված կլինենք համարժեք պատասխանել։ Եվ պարտադիր չէ՝ այն նույն ջրային տարածքներում, որտեղ նախատեսվում են գործողություններ մեր նավերի նկատմամբ»,— հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ Մոսկվան ինքն է որոշելու, թե որտեղ և ինչ ձևաչափով է նպատակահարմար պատասխան քայլեր ձեռնարկել։ Նա նշել է, որ նման գործողություններ կարող են իրականացվել նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի պատասխանատվության գոտում։
Պուտինը, սակայն, իր հայտարարության մեջ չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ գործողություններ կարող է ձեռնարկել Ռուսաստանը արևմտյան երկրների կողմից ռուսական առևտրային նավերի հնարավոր գրավման դեպքում։