Ընդդիմությունն ընտրությունները լեգիտիմ ճանաչեց

Ընդդիմությունն ընտրությունները լեգիտիմ ճանաչեց

12.08.2026 | 11:51

Պարզագույն սիլլոգիզմ

1. Ընդդիմությունը ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները ոչ լեգիտիմ է ճանաչում:

2. Ընդդիմությունը վերցնում է ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի պատգամավորական մանդատները:

3. ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի պատգամավորական մանդատները ստացած անձինք իրենց կազմից առաջադրում են ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի փոխնախագահի թեկնածու:

4. ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի պատգամավորական մանդատները ստացած անձանց կողմից որպես ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի փոխնախագահի թեկնածու առաջադրված անձը ՀՀ ԱԺ-ի փոխնախագահ է ընտրվում ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի պատգամավորական մանդատները ստացած անձանց և ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության պատգամավորների քվեներով:

5. ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի պատգամավորական մանդատները ստացած անձանց և ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության պատգամավորների քվեներով ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի փոխնախագահ ընտրված անձն իր տեղն է զբաղեցնում ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի նախագահությունում:

6. Ընդդիմությունը ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները դե ֆակտո և դե յուրե լեգիտիմ է ճանաչում:

Կարեն Հեքիմյան

Մեկնաբանություններ

Leave a Comment