ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պահանջել է դադարեցնել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակումները։Այս մասին…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պահանջել է դադարեցնել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակումները։
Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին։
Վենսն այդ հարցը Զելենսկու հետ քննարկել է հուլիսի 31-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Դրանից հետո Կիևը, ըստ աղբյուրների, դադարեցրել է ԿԽԿ տերմինալի մոտ գտնվող նավթատար լցանավերի ուղղությամբ հարվածները։
ԿԽԿ-ն կարևոր նշանակություն ունի Ղազախստանի նավթի արտահանման համար։ Մոտ 1500 կմ երկարությամբ խողովակաշարը Կասպից ծովի տարածաշրջանի նավթը հասցնում է Սև ծովի ափ, որտեղից այն լցանավերով տեղափոխվում է համաշխարհային շուկաներ։
Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, ԿԽԿ-ն հայտնել էր, որ Սև ծովում իր ծովային տերմինալի մոտ գտնվող երկու լցանավեր ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել։ Դրանից հետո նավթի բեռնումը ժամանակավորապես դադարեցվել էր։
ԱՄՆ վարչակազմը, ըստ հրապարակման, Կիևին նաև զգուշացրել է Սև ծովում Ռուսաստանի հետ կապ չունեցող նավերի վրա հարձակումները դադարեցնելու անհրաժեշտության մասին։