Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաներն առաջին անգամ բնակարանային հավաստագրեր կստանան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա ստորագրել է հավաստագրերը՝ երիտասարդներին կոչ անելով ընտրել սպայի մասնագիտությունը։
«Քիչ առաջ ես ստորագրեցի, և իմ սեղանին են այն հավաստագրերը, որոնք մի քանի օրից հանձնելու եմ մեր նորընծաներին: Այսօրվա շուկայական գներով այն կազմում է 41 միլիոն 956 հազար դրամ՝ յուրաքանչյուր հավաստագիրը։ Առիթ կունենամ նրանց շնորհավորելու»,-նշել է Պապիկյանը:
Նա կոչ է արել երիտասարդներին և պատանիներին ընտրել զինվորականի մասնագիտությունը, դառնալ սպա և պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, ամրացնել մեր պետականությունը: