Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը

Իրավապահներն արդեն 3-րդ օրն է` փնտրում են Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի մորը: Sputnik Արմենիային ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մայրը դեռ չի հայտնաբերվել:

«Աշխատանքները շարունակվում են», – նշել են գերատեսչությունից:

Հիշեցնենք` աղջնակը հայտնաբերվել է օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Leave a Comment