Հայաստանի տարածքում TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու շինարարությունը պետք է մեկնարկի այս տարի։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նախագահ Թրամփի հետ վերջին զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի տարածքում երկաթգծի շինարարությունը պետք է մեկնարկի այս տարի․ այնտեղ ընդամենը 42 կիլոմետր ճանապարհ է»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Նախիջևանի տարածքում երկաթուղու երկարությունը, նոր տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն, կկազմի 194 կմ, մինչդեռ նախկինում նախատեսվում էր 188 կմ։
Ալիևը նաև նշել է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։
Ալիևը «զգուշացրել է» Հայաստանին էներգետիկ ճգնաժամի մասին ԱԷԿ-ի փակումից հետո: Նրա խոսքով՝ ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է ապահովել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։