
Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադի բնակչուհին 9-րդ հարկի պատշգամբից դուրս է հրել իր երեք տարեկան դստերը։ Աղջիկը ողջ է մնացել, հայտնում են Մոսկվայի մարզի դատախազությունից։
«Մեղադրյալը բնակարանում իր երկու երեխաների հետ է եղել։ Ինչ-որ պահի նա դստերը իններորդ հարկի պատշգամբից դուրս է հրել։ Երեխան ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և հոսպիտալացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ միջադեպի պահին կինը հարբած է եղել։ Հարցաքննության ժամանակ նա ընդունել է մեղքը, սակայն չի կարողացել բացատրել, թե ինչու է դստերը հրել։