Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում ինքնաթիռ է փոխել սպառնալիքների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ինքնաթիռ է փոխել Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում՝ հնարավոր սպառնալիքի պատճառով: Երեքշաբթի՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարը բացատրել է, որ գործել է ԱՄՆ գաղտնի ծառայության և զինվորականների հրահանգներով:

«Նրանք ուզում էին, որ ես թռչեի այլ չվերթով, այլ ինքնաթիռով, ուստի ես դա արեցի: Ես անում եմ այն, ինչ նրանք ասում են», – ասել է Թրամփը:

Նա հավելել է,

«Կարծում եմ՝ որոշակի սպառնալիք կար։ Ես իրականում դրա մասին չեմ հարցրել։ Ես շատ սպառնալիքներ եմ ստանում: Ցանկացած հզոր նախագահ շատ սպառնալիքներ է ստանում։ Անարդյունավետ նախագահները սպառնալիքներ չեն ստանում»։

 

Leave a Comment