Թրամփն ընդունել է, որ հուլիսին Թուրքիայից հեռացել է ոչ իր նախագահական ինքնաթիռով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հուլիսի սկզբին ԱՄՆ Գաղտնի ծառայության հանձնարարությամբ գաղտնի լքել է Թուրքիան ոչ թե իր անձնական, այլ մեկ ուրիշ ինքնաթիռով։

«Դա կախված է միայն Գաղտնի ծառայությունից։ Ես պարզապես անում եմ այն, ինչ նրանք ուզում են, որ ես անեմ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ՝ ասել է նա։ 

The Washington Post պարբերականը հայտնել է, որ հուլիսի 7-8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թրամփը նստել է իր նախագահական ինքնաթիռը։ Սակայն պարբերականի տեղեկություններով՝ մի քանի րոպե անց նրան գաղտնի տեղափոխել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի փոքր՝ C-32A ինքնաթիռ։

Դրանով Թրամփը լքել է Թուրքիան, մինչդեռ ԱՄՆ վարչակազմը պնդել է, որ նա մեկնել է իր նախագահական ինքնաթիռով։ Ըստ հրապարակման՝ նման քայլի պատճառը Իրանի կողմից Թրամփի նկատմամբ առկա իրական սպառնալիքն է եղել։

Leave a Comment