Արգամ Աբրահամյանին ԱԱԾ մեկուսարան են կալանքի տարել. ԶԼՄ – armeniatoday.am

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2 ամիս կալանավորելու որոշումից հետո տարել են Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որն առավել հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարան, գրել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի փոխանցմամբ՝ Երևան Կենտրոն ՔԿՀ-ում կալանքի տակ է գտնվում նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն Աբրահամյանի աներն է։

Աբրահամյանը ձերբակալվել էր պատվիրված սպանության գործով։ Քննության վարկածով՝ նա  մեղադրվում է «Ավետարանական հավատքի քրիստոնյաներ» կազմակերպության հովիվ Սողոմոն Վլասյանի սպանությունը կազմակերպելու համար։ Սպանությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող բնակելի շենքի մոտ։

Քննչական կոմիտեից օգոստոսի 9-ին Armenia Today-ին հայտնել էին, որ նրան 2 ամսով կալանավորել են։

Leave a Comment