
ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում։
«Իրանի հետ ամեն ինչ լավ է ընթանում, պարզապես հիանալի։ Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Մենք ենք վերահսկում այն, և ուրիշ ոչ ոք։ Ինչ-որ պահի նրանք [Իրանը] կարող են ինչ-որ բան ձեռնարկել, և այդ դեպքում նրանք կոչնչացվեն»,- նշել է նա։
Նա նաև հայտարարել է, որ չի վստահում Իրանին։ «Ես վերջին մարդն եմ, ով կվստահեր Իրանին», – լրագրողներին ասել է Թրամփը։