Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին – armeniatoday.am

Հայաստանի շրջանների մեծ մասում օգոստոսի 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 12-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31…+33°C։

Շիրակի մարզում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24…+27°C։ Կոտայքի մարզի լեռնային հատվածներում ցերեկը սպասվում է +21…+25°C, նախալեռնային հատվածներում՝ +27…+30°C։

Գեղարքունիքի մարզում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20…+24°C։ Լոռու մարզում ցերեկը սպասվում է +22…+26°C։ Տավուշի մարզի լեռնային հատվածներում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21…+25°C, հովտային հատվածներում՝ +27…+32°C։

Արագածոտնի մարզի լեռնային հատվածներում ցերեկը սպասվում է +19…+23°C, նախալեռնային հատվածներում՝ +28…+32°C։ Արարատի մարզի լեռնային հատվածներում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +30…+33°C, հովտային հատվածներում՝ +31…+34°C։

Արմավիրի մարզում ցերեկը սպասվում է +31…+34°C։ Վայոց ձորի մարզի լեռնային հատվածներում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18…+23°C, նախալեռնային հատվածներում՝ +31…+34°C։ Սյունիքի մարզի լեռնային հատվածներում ցերեկը սպասվում է +18…+23°C, նախալեռնային հատվածներում՝ +24…+28°C, հովտային հատվածներում՝ +31…+35°C։

Արցախում կանխատեսվում է մինչև +28 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

 

Leave a Comment