Նախիջևանից Հայաստան էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է․ Ալիև

11 Օգոստոսի, 2026

Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը։

Ալիևը նաև խոսել է Հայաստանի հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին՝ այն կապելով Հայկական ատոմակայանի փակման հետ։ Նա նշել է, որ ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է Հայաստանին ապահովել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով»։

Միաժամանակ Ալիևը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցման հարցը։ Նրա խոսքով՝  շինարարությունը պետք է սկսվի այս տարի։

Leave a Comment