Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում․ քաղաքագետ

11 Օգոստոսի, 2026

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ քպ-ականներն հայտարարում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու համար հանրաքվե չեն կարող անել արտաքին դերակատարների պահանջով, նրանք ճիշտ են ասում և դա իսկապես ՀՀ ինքնիշխանության մասին է։

Սակայն երբ քպ-ականները մյուս կողմից պաշտպանում են Ադրբեջանի պահանջով հանրաքվեի իրականացումը շա՜տ ավելի զգայուն թեմայով` ՀՀ Սահմանադրության, այս պարագայում ոչ միայն տրորում են ՀՀ ինքնիշխանությունը, այլև Ադրբեջանի միջոցով ստեղծում են նախադեպ, որպեսզի որ պետությանը Հայաստանում ինչ-որ բան դուր չգա, միանգամից հարկադրեն հանրաքվե։

Իսկ ձեր կարծիքով պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում»։

Leave a Comment