Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակին նվիրված միջոցառման շրջանակում Վաշինգտոնում ընդունելություն է կազմակերպվել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի…
Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակին նվիրված միջոցառման շրջանակում Վաշինգտոնում ընդունելություն է կազմակերպվել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի մասնակցությամբ։
Օգոստոսի 10-ին, Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը:
Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ավանդը թե՛ նախորդ տարի կազմակերպված գագաթնաժողովի իրականացման, թե՛ ընթացիկ տարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացում:
Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արձանագրված դրական տեղաշարժերի, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի և փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ:
Շեշտվել է առկա հումանիտար հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: