Tert.am-ը գրում է․
Վրաստանը մտադիր չէ Ռուսաստանի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ վերականգնել, քանի դեռ Մոսկվան չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Քանի դեռ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված ճանաչումը փաստ չէ, դիվանագիտական հարաբերությունները, անշուշտ, չեն վերականգնվի։ Ռուսաստանի Դաշնության հետ մեր նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումն է», -ասել է նա՝ հավելելով, որ իրավիճակի խաղաղ կարգավորումը «Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է»։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ընդլայնել պրագմատիկ կապերը Թբիլիսիի հետ։ Նա նշել է, որ Վրաստանի հաջող զարգացման բանալին ոչ թե առճակատման, այլ Ռուսաստանի հետ համագործակցության մեջ է։
Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ 2008 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։ Սակայն Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կպահպանի հյուպատոսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ 2009 թվականի մարտից ի վեր Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը գործում է Ռուսաստանի շահերի բաժին, որը համալրված է ռուս դիվանագիտական և տեխնիկական անձնակազմով։ Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը ստեղծվել է նաև Վրաստանի շահերի բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: