Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը ռեկորդ է սահմանել

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը ռեկորդ է սահմանել

2026 թվականի հուլիսին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը մոտեցել է 21°C-ի՝ սահմանելով բացարձակ ռեկորդ դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս տվյալները ներկայացրել է եվրոպական «Կոպեռնիկուս» կլիմայական ծառայությունը։

«2026 թվականի հուլիսին օվկիանոսի ջրի մակերևույթի միջին ջերմաստիճանը տվյալ ամսվա համար սահմանել է նոր պատմական առավելագույն՝ հասնելով 20,96°C-ի։ Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 20,89°C, որը գրանցվել էր 2023 թվականի հուլիսին»,- ասվում է ծառայության պաշտոնական հայտարարության մեջ։

Օվկիանոսի մակերևույթի միջին համաշխարհային ջերմաստիճանի աճը, մասնավորապես, պայմանավորված է եղել «Էլ Նինյո» բնական կլիմայական երևույթի ազդեցությամբ, որն ուղեկցվում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ջրի մակերևույթի ջերմաստիճանի անոմալ բարձրացմամբ։ Այս երևույթը, որպես կանոն, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Կենտրոնական Ասիայում առաջացնում է առատ տեղումներ, մինչդեռ Հարավային Ամերիկայի հյուսիսում, Կարիբյան կղզիներում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում և Հարավային Ասիայում «Էլ Նինյոն» հանգեցնում է երկարատև երաշտների։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment