
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի գործով դատական նիստը։ Այսօր նախատեսված էր գործով վկա Ռոզալյա Աբգարյանի հարցաքննությունը, սակայն վերջինիս առողջական խնդիրների պատճառով հարցաքննությունը չի կայացել։ Որոշվել է հարցաքննությունն իրականացնել տեսակապի միջոցով հաջորդ դատական նիստին։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։
Հիշեցնենք, որ Գոհար Ղումաշյանը մեղադրվում է բարեգործության արգելքը խախտելու մեջ։