Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Առինջ թաղամասում կառուցապատման և կոյուղատար համակարգ անցկացնելու շուրջ բնակիչների և ընկերության աշխատակիցների միջև վեճն ավարտվել է…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Առինջ թաղամասում կառուցապատման և կոյուղատար համակարգ անցկացնելու շուրջ բնակիչների և ընկերության աշխատակիցների միջև վեճն ավարտվել է ծեծկռտուքով:
•Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու կտրուկ ուժգնացում:
•Գերմանիայում Ռեյն գետի ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի, ինչի պատճառով բեռնատար նավագնացությունը գրեթե կանգ է առել:
•Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 224-ի: Տարերային աղետը քանդել է բազմաթիվ շենքեր, իսկ փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
•Զապորոժիեի արդյունաբերական տարածքին ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել են ձեռնարկության աշխատակիցներ, իսկ մետալուրգիական կոմբինատի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է:
•Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները և տնտեսական երկխոսության արդյունքները:
•Tesla ընկերությունը չափազանց պայծառ լուսարձակների պատճառով ԱՄՆ-ում հետ է կանչում ավելի քան 20 հազար էլեկտրական մեքենա: