Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում 5 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նա ունի 4,5 միավոր:
Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը և Վահե Սուքիասյանը ունեն 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 3,5 միավոր: Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը ունի 3,5 միավոր:
6-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունն անցկացվում է օգոստոսի 6-ից 15-ը Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում։
