Երևանում 10.4 միլիոն եվրո վարկային միջոցներով կառուցված կեղտաջրերի մաքրման կայանը չի գործում։ Պետական կառույցները որևէ հստակ բացատրություն չեն տալիս՝ ինչու 10 տարվա մեջ հնարավոր չեղավ շահագործել կայանը։
«8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկմանը «Հետքի» լրագրողներ Հայկ Մակիյանը և Ժենյա Գևորգյանը քննարկում են կեղտաջրերի մաքրման թանկարժեք կայանի կառուցման, չշահագործման և պետական կառույցների կրավորական կեցվածքը։ Փոդքասթի շրջանակում նրանք անդրադառնում են նաև Երևանում առաջիկայում սպասվող COP17 համաժողովին և կեղտաջրերի կառավարման վերաբերյալ քաղաքական ուժերի ծրագրերին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter