Հունգարիայի խորհրդարանը երկրի հաջորդ նախագահ է ընտրել Գերագույն դատարանի նախկին ղեկավար Անդրաշ Բակային։
Բական ընտրվել է իշխող կենտրոնամետ աջ «Տիսա» կուսակցության պատգամավորների ձայներով։ Ընդդիմադիր «Ֆիդես» կուսակցության պատգամավորները ընտրությանը չմասնակցեցին։
Երդմնակալությունից հետո ունեցած ելույթում Բական քննադատել է նախորդ կառավարությանը՝ հայտարարելով, որ Օրբանի կառավարման տարիներին «մեկ կուսակցություն զավթել էր պետությունը», իշխանության ճյուղերը տարանջատված չէին, իսկ իշխանության հակակշիռների և զսպումների համակարգը չէր գործում։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հունգարիայի համար նոր ապագա կառուցելու խնդիրը «պահանջում է և՛ արդարություն, և՛ ինքնազսպում»՝ ընդգծելով, որ նախագահի դերը տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիներին ներկայացնելն է։
