Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Երևանում ոստիկանությունը բացահայտել է օգոստոսի 3-ին կայարանի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակումը և ձերբակալել 39-ամյա կասկածյալին։•Փողերի լվացման…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Երևանում ոստիկանությունը բացահայտել է օգոստոսի 3-ին կայարանի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակումը և ձերբակալել 39-ամյա կասկածյալին։
•Փողերի լվացման և հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող Ալեքսան Ալեքսանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
•Ազգային ժողովում պատգամավորն ընդդիմությանը մեղադրեց ադրբեջանական քարոզչական թեզերը Հայաստանի քաղաքական օրակարգ բերելու մեջ։
•Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկիրը կանգնած է ճգնաժամի առջև, և կոչ է արել հասարակությանն ու ընդդիմությանը ակտիվացնել դիմադրությունը։ Նրա խոսքով երկիրը մոտենում է «ճակատագրական ավարտին»:
•Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Անդրաշ Բակային։
•Ֆրանսիայի «Գրավլին» ատոմակայանը մեդուզաների զանգվածային կուտակման պատճառով ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել մի քանի էներգաբլոկի աշխատանքը։