Նիդերլանդների արդյունաբերական գոտիներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել



Նիդերլանդների Ֆլևոլանդ նահանգի Լելիստադ քաղաքի մոտ գտնվող արդյունաբերական գոտում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Omroep Flevoland տեղական հեռարձակող կորպորացիան։



Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են հարևան Ուտրեխտ և Գելդերլանդ նահանգների հրշեջ ջոկատները, մարմանը ներգրավված է ավիատեխնիկա։


Հեռարձակողի տվյալներով՝ այն շենքը, որտեղ բռնկվել է հրդեհը, վարձակալել են մի քանի ընկերություններ։ Այնտեղ կարող են պահվել ավտոմեքենաներ, հազարավոր տրանսպորտային պալետներ, ինչպես նաև, նախնական տեղեկություններով, գազի բալոններ։ Այրումն ուղեկցվում է պայթյունների ձայներով, հստակեցվում է հաղորդագրության մեջ։


Ժամը 10:15-ի դրությամբ հրշեջները լոկալիզացրել են հրդեհը։ Այրվող շենքի մոտակայքում կա բենզալցակայան, սակայն, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դրա վրա կրակի տարածման վտանգ չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment